Էրդողանն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել են տարածաշրջանային և գլոբալ հարցեր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

erdogan-macron

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Ըստ Report-ի՝ այս մասին ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի՝ երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցից հետո տարածած հաղորդագրության մեջ։

«Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Թուրքիայի և Ֆրանսիայի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ օրակարգի հարցերը, Էրդողանն ընդգծել է Սիրիայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանության կարևորությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Տեղեկատվության համաձայն՝ Թուրքիայի ղեկավարը նշել է նաև Սիրիայի վերականգնման գործում միջազգային հանրության համատեղ ջանքերի կարևորությունը, ինչը կնպաստի սիրիացի փախստականների՝ իրենց տներ արագ վերադարձին։

--00—ՅՄ