ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News
ԱՄՆ-ն ուզում է՝ մինչև ընտրություններ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանագիրը կնքեն, որովհետև, եթե Բայդենը չընտրվի, խնդիրը կառկախվի, կամ կարող է այնպիսի զարգացումներ լինեն, որ երբևէ չկնքվի։ Եթե Բայդենը ԱՄՆ ընտրություններից հետո հեռանա, Ադրբեջանը նոր ագրեսիայի կարող է դիմել և որևէ մեկը չարձագանքի՝ մեզ թողնելով այդ խնդրին դեմ հանդիման։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը։
«ԱՄՆ-ի հետ բարեկամական կապերը չեն ենթադրում ռազմական դաշնակից լինել, երբ ռազմական դաշնակցություն լինի, նոր կարելի է այն երաշխիք դիտարկել։ Մենք պետք է մտածենք՝ ինչպես ենք մարդկային ռեսուրսը կոնսոլիդացնելու։ Կռնատ վիճակում ենք, ՀՀ-ի ու ՌԴ-ի հարաբերություններում ռազմական համագործակցությունը նեղանում է ու ընդլայնվում Արևմուտքի հետ, բայց այն բավարար չէ։ Հարավային Կովկասում հանձնման - ընդունման գործընթաց է ընթանում, ՌԴ-ն հանձնում է Հարավային Կովկասը ԱՄՆ-ի խնամակալությանը»,-ընդգծեց Մելիքյանը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ