ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News
Վերին Լարս անցակետում` Վրաստանից դեպի Ռուսաստան ևհակառակ ուղղությամբ, հերթեր չկան, անցակետը գործում էսովորական ռեժիմով։ Այս մասին ArmeniaSputnik-ին հայտնել է ՌԴ-ում Հայաստանի մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Հայաստանից 500 բեռնատար է մեկնել Վերին Լարս, որոնց մի մասն արդեն մշակվում են մաքսակետում»,- ասել է Հակոբյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ավելի քան 2 հազար բեռնատար սպասում է ռուս-վրացական սահմանով անցնելու իր հերթին։
--00—ԼՀ