Էրզրումում սելավներ են, Իզմիրում՝ հրդեհներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News

photo_2024-07-18_13-59-49

Թուրքիան ամառային տապի հետևանքով հայտնվել է անտառային հրդեհների բովում: Արդեն 2 օր է, ինչ երկրի արևմուտքում գտնվող Իզմիրի նահանգում հրդեհը մարել չի հաջողվում:

Նշվում է, որ Բերգամա շրջանում բռկված անտառային հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված է 6 ինքնաթիռ, 5 ուղղաթիռ, 25 ջրատար և 7 հրշեջ մեքենա, 4 բուլդոզեր և աշխատակիցների 4 առանձին հաշվարկ։

Մեկ այլ բնական աղետ տեղի է ունեցել հյուսիս-արևելքում գտնվող Էրզրում նահանգում: Օլթույի շրջանում տեղացած հորդառատ անձրևեների հետևանքով ջրերը հեղեղել են մեքենաներ, ծառեր, գոմեր, ճանապարհներ և գյուղատնտեսական նշանականության հողեր:

Դեպքի վայր է ուղարկվել Թուրքիայի «աղետների և արտակաիրգ իրավիճակների վարչության» (AFAD) փրկարարական հաշվարկներ և ժանդարմերիայի ջոկատներ:

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

--00—ՅՄ