2023 թվականին Հայաստանում երկաթուղային ուղևորափոխադրումներն աճել են, Վրաստանում՝ նվազել. ՀԿԵ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News

image_750x_6487264a6fb21

Հայաստանի ներքին ուղևորափոխադրումների ծավալը 2023 թվականին աճել է, իսկ միջազգային փոխադրումներինը՝ նվազել։ Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում այս մասին ասաց Հարավկովկասյան երկաթուղու գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։

«Ներկայում ուղևորափոխադրումներն աշխատում են բավական արդյունավետ։ Չեմ կարող չնշել ներքին, տեղական փոխադրումները՝ դրանք էլեկտրագնացքներով են, որոնք անցնում են Հայաստանի տարածքով մեկ։ Այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ունենք 13 % աճ», - ասաց Մելնիկովը։

Հայաստանի քաղաքացիներն ակտիվորեն օգտվում են երկաթուղուց, մասնավորապես ուղևորվում են Երասխ, Գյումրի։ Ամռանը գործարկվեց ավանդական էլեկտրագնացքը, որը գնում է Շորժա՝ ուղևորներին հնարավորություն տալով այցելել գեղատեսիլ Սևան։

Ինչ վերաբերում է միջազգային փոխադրումներին, ապա արձանագրվել է ծավալների անկում, որը պայմանավորված է նրանով, որ երկաթուղային հաղորդակցությունն ակտիվորեն օգտագործող շատ ռուս զբոսաշրջիկներ այժմ հնարավորություն ունեն ինքնաթիռով ուղիղ չվերթով Ռուսաստանից մեկնել Վրաստան:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ