2023 թվականի վերջին Հայաստանում վարկերի աճի տեմպը կազմել է շուրջ 21 տոկոս

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

1138642

2023 թվականին ֆինանսական համակարգի բոլոր հատվածներով արձանագրվել է ակտիվների աճ և ֆինանսական համակարգն ապահովել է ֆինանսական միջնորդության գործառույթի բնականոն ընթացքը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախորդ տարվա ֆինանսական կայունության հաշվետվությանը նվիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

«Բանկային համակարգի ակտիվները կազմել են ֆինանսական համակարգի գերակշիռ մասը՝ մոտ 83 տոկոս։ Բանկային ակտիվների ընդհանուր ծավալը կազմել է 9.2 տրլն դրամ։ Դրանով պայմանավորված՝ ֆինանսական կայունության հաշվետվության մեջ առավելապես ներկայացված են բանկային համակարգի ընթացիկ զարգացումները, հնարավոր ռիսկերը և այդ ռիսկերին դիմակայելու մեր գնահատականները, այսինքն՝ սթրես թեստերը։

Պետք է նշել, որ տարվա ընթացքում բանկային շուկայում արձանագրվել է ակտիվության աճ, ինչի արդյունքում վարկերի աճի տեմպը տարեվերջին կազմել է շուրջ 21 տոկոս։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ