Հիմնանորոգվում է Վանաձոր-Դիլիջան միջպետական նշանակության ճանապարհի մի հատվածը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News

292117

Հիմնանորոգվում է Մ-8, Վանաձոր (Մ-6 հատման կետ) - Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ40+000 - կմ42+000 հատվածը։ Երկարությունը՝ 2կմ։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ հիմնանորոգվող ճանապարհն անցնում է Դիլիջան քաղաքով։

Շինարարն այս պահին տեղադրում է եզրաքարեր‚ կառուցում մայթեր, կատարվում է առկա ծածկի հեռացում։

Ֆինանսավորումը՝ ՀՀ պետբյուջեից։

--00—ՅՄ