ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News
Իշխանությունը միաբերան արձակուրդ է գնացել, որ հանկարծ չխոսեն, ցանկացած խոսք իրենց դեմ կարող է աշխատել, խուսափում են հանդիպումներից, լրագրողների հարցերից, չգիտեն, թե հարցերն ինչպես լուծել, բարդ վիճակում են։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
«Բաքվի լեքսիկոնը վտանգավոր է. նրանք միջանցքից բացի պահանջները բարձրացրել են. ադրբեջանցիների բնակեցման հարց, երրորդ ուժերի ներկայություն, ուզում են ՀՀ-ն դարձնել տարածք, որտեղ կլինի ՌԴ ռազմաբազա, միջազգային դիտորդներ, թուրքական ուժային կառույցներ։ Իշխանությունն էլ նստած սպասում է, որ երկնքից մանանա թափվի, չգիտեն` ինչ անեն»,- ընդգծեց բանախոսը։
Քոչարյանի համոզմամբ, Փաշինյանը պատրաստվում է ընտրությունների․ «ՔՊ-ի գրասենյակները սնկի պես քաղաքում աճում են, ապագա շտաբեր են, Փաշինյանը ընտրությունների է պատրաստվում, պոպուլիզմով է զբաղված, հեծանիվ է քշում, TikTok է մտել, որ ուշադրության կենտրոնում մնա։
Քաղտեխնոլոգի խոսքով, ՀՀ քաղաքացիներին երբեք այսքան դժվար վիզա չեն տվել, նրա կարծիքով, ԵՄ-ն բարդացնում է վիճակը․ «Նախընտրական «կակա» են պատրաստում ընտրություններից առաջ, որ վիզաները ազատականացնեն և աշխատի Փաշինյանի օգտին, հավանաբար նման պայմանավորվածություն կա»։
Մանրամասները՝ տեսանյութում:
Հերմինե Միքայելյան
--00—ԼՀ