ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News
«Տավուշը հանուն փրկության» շարժումը իշխանության համար խնդիր է, քանի որ այն հաղթել է ապատիան։ Իշխանությունն այլևս չի կարողանում օրակարգ ձևավորել, այլևս ոչ մի հեծանիվ չի շեղում հասարակությանը։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
«Եթե Շարժումը նրանց չմտահոգեր, 5000 ոստիկանով այգում չէին զբոսնի, լավ գիտի, որ ժողովուրդը իր հետ չէ։ Փաշինյանը պետք է լաց լինի՝ տեսնելով՝ 2018-ից հետո ինչքան համակիր է մնացել»,- ընդգծեց բանախոսը։
Քոչարյանի համոզմամբ, Շարժումը չի մարել, այն վերաֆորմատավորման փուլում է, դաշտում նոր քաղաքական դեմքեր են ի հայտ գալու, որոնք չեն լինի, այսպես ասած՝ «նախկիններ», բայց նաև հավասար պատասխանատվություն կստանձնեն։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ