ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News
ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ ընտրապայքարից դուրս գալու որոշումը, ասել է, որ Բայդենը պետք է պատասխանատվություն կրի Ռուսաստանի Դաշնության և այլ երկրների դեմ պատժամիջոցների քաղաքականության համար։
Հիշեցնենք, որ քիչ առաջ Բայդենը հայտարարել է, որ չի պայաքրելու երկրորդ ժամկետով վերընտրման համար, սակայն մտադիր է շարունակել իր ներկայիս ժամկետը։
«Նա պետք է պատասխանատվություն կրի. Ուկրաինայում սանձազերծված պատերազմի, եվրոպական երկրների տնտեսությունների ոչնչացման, Ռուսաստանի և այլ երկրների դեմ պատժամիջոցների քաղաքականության համար։ Նրա ձեռքերին արյուն կա»,- լրագրողներին ասել է նա։
--00—ՅՄ