ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News
Հուլիսի 21-ին Թուրքիայի պատկան մարմինները ահազանգ էին ստացել, որ Արարատ լեռ բարձրացած լեռնագնացներից 2-ը մոլորվել են տեղանքում: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Ահազանգից հետո Թուրքիայի կառավարությանն առընթեր գործող «Աղետների և արտագակարգ իրավիճակների վարչության» (AFAD), ժանդարմերիայի և շտապօգնության աշխատակիցների կողմից մեկնարկում են որոնողափրկրարական աշխատանքներ:
Հուլիսի 22-ի առավոտյան հայտնաբերվել են մոլորված լեռնագնացների դիերը: Նշվում է, որ լեռնագնացները մոլորվել էին եղանակային վատ պայմանների պատճառով:
--00—ԼՀ