Մալաթիայի Ներքին Հրազդան ջրատարում հայտնաբերվել է տղամարդու մարմին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

գգգ.jp

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մալաթիա 90 հասցեի դիմացով հոսող Ներքին Հրազդան ջրատարում դի կա, գրում է Shamyshan.com-ը։

Այս պահին փրկարարները արդեն հատուկ ճոպաններով ամրացման աշխատանքներ են կատարել և դժվարանցանելի հատվածը պետք է անցնեն ճոպաններով, ապա ջրի միջով, որպեսզի կարողանան դին պատգարակով մոտեցնեն դիատարին։

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Ա․ Իսկանդարյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ «սպանություն» (հանկարծամահություն կամ ինքնասպանություն) հատկանիշներով։Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ 

 --00—ԼՀ