Սաղաթելյանը հանդիպումներ է ունեցել ԵԽ պաշտոնյաների հետ և ներկայացրել Ադրբեջանի շարունակական ագրեսիան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News

photo_2024-07-25_11-37-56

«Հուլիսի 24-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի ընկերակցությամբ հանդիպել է Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության՝ տարածաշրջանի հարցերով ղեկավարի տեղակալ՝ Ջուլիեն Բոուրտեմբուրգի, աշխատանքայի խմբի ղեկավար Յոնաս Փոլի, Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առաջին փոխնախագահ Հանա Ժալուլ Մուրոյի, Եվրոպական խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի փոխնախագահ Յանիս Մանյատիսի և նույն քաղաքական խմբի Բյուրոյի անդամ Էրո Հայնալուոմայի հետ։ 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ հարաբերությունների , ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ամբողջական կիրարկման, Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման, Հայաստանի ներքաղաքական գործընթացների  և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։ 

Իշխան Սաղաթելյանն ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի կողմից շարունակական ագրեսիայի, Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության անհապաղ ազատ արձակման խնդրի, Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի շարունական անընդունելի պահանջների վրա՝ ԵՄ գործադիր և օրենսդիր իշխանությունից ակնկալելով հասցեական զսպող հայտարարություններ և գործնական քայլեր։ 

Հանդիպումների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել Հայ Յեղափոխական Դաշնակցության և Եվրոպական խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցերին»։ 

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հանրային կապերի գրասենյակ 

 25.07.2024 թ.

--00—ՅՄ