Իշխան Սաղաթելյանը ԵՄ օրենսդիր իշխանության մի շարք ներկայացուցիչների հետ քննարկել է Արցախի հարցը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24News

452522582_999496948630599_4140341478738494917_n

Եվրոպական խորհրդարանում ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հուլիսի 23-ին հանդիպել է ԵՄ օրենսդիր իշխանության մի շարք ներկայացուցիչների հետ։

«Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ, Եվրոպայի ժողովրդական կուսակցության քաղաքական խմբի անդամ Լուկաս Ֆուրլասի, Սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի անդամ Կոստաս Մավրիդեսի, Եվրոպայի պահպանողականների և կոնսերվատիվների քաղաքական խմբի անդամ Չարլի Վայմերսի հետ  հանդիպումների ընթացքում խորհրդարանականներին շնորհակալություն եմ հայտնել Հայաստանին ու Արցախին առնչվող խնդիրների վերաբերյալ տարիներ շարունակ դրսևորած սկզբունքային դիրքորոշման համար:

Ընդգծելով Ադրբեջանի կողմից Հայաստանին ուժի սպառնալիքով միակողմանի զիջումների պարտադրման շարունակական քաղաքականության անընդունելի լինելու հանգամանքը` ներկայացրել եմ տարածաշրջանի համար նման քաղաքականության ապակայունացնող ազդեցությունները:

Հատուկ անդրադարձ է կատարվել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման խնդրին` այդ հարցում կարևորելով Ադրբեջանի վրա միջազգային ճնշում բանեցնելու անհրաժեշտությունը:

Քննարկել ենք Ադրբեջանում կայանալիք COP-29 համաժողովին միջազգային պատվիրակությունների մասնակցությանը վերաբերող հարցեր։

Քննարկել ենք նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր։ Անդրադարձ ենք  կատարել ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) ամբողջական կիրառման անհրաժեշտությանը»,-գրել է Սաղաթելյանը։

--00—ՅՄ