ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News
Մենք՝ պահպանելով օրենքով սահմանված ընթացակարգը որոշակի փոփոխություններ են իրականացրել, հարցում ուղարկեք, իսկ մենք մանրամասները կներկայացնենք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ է հետին թվով նոր հրաման արձակել՝ կապված «Զարյա 3» նռնակների կիրառման վերաբերյալ։
Հարցին, թե ինչո՞ւ է հունիսի 12-ից հետո կատարվել այդ փոփոխությունը, Ավանեսյանն ասաց, որ որևէ ինտրիգ չկա․ «Սահմանափակման հարց չկա, թե որ ամսաթվին ու երբ են արվում փոփոխությունները։ Որևէ հետին թիվ չկա, չեմ կարծում, որ այստեղ որևէ ինտրիգ կա»,-ասաց նա։
Նախարարը հավելեց, որ կա մասնագիտական կառույց, որը գնահատում է վերոնշյալ նռնակների կիրառման դեպքում մարդկանց առողջությանը վնաս հասցնելու աստիճանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ