ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հունիսի 12-ը հայտարարել է համազգային սգո օր։ Այս մասին հայտնում են ղազախական լրատվամիջոցները։
Երկրի ղեկավարը մեկնել է Աբայի մարզ, որտեղ ցավակցություն է հայտնել անտառտնտեսության աշխատակիցների ընտանիքներին և ընկերներին, ովքեր զոհվել են Սեմեյ Օրմանի արգելոցում բռնկված լայնածավալ հրդեհի հետևանքով։
Հիշեցնենք, որ Բատպաևսկու անտառում հրդեհ է բռնկվել։ Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է ուղղաթիռ, ինչպես նաև երեք մարզերից փրկարարներ։ Հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել։
--00—ՅՄ