ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթը ԱՄՆ Կոնգրեսի զույգ պալատների առջև ուղեկցվել է ամերիկյան օրենսդիր մարմնի շենքի առջև հավաքված հազարավոր մարդկանց բողոքի ակցիայով: Ցուցարարները դատապարտում էին Գազայում իսրայելական բանակի գործողությունները, հայտնում է Ամերիկայի Ձայնը:
ԱՄՆ տարբեր նահանգներից և բազմաթիվ երկրներից հազարավոր ցուցարարներ էին հավաքվել ԱՄՆ Կոնգրեսի շենքի մոտ՝ բողոքելով Գազայում Իսրայելի վարած ռազմական գործողությունների դեմ։ Նույն այդ ժամանակ, ինչպես հայտնի է, ամերիկացի օրենսդիրների առջև ելույթ էր ունեում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:
Ցույցի կազմակերպիչ Քալիմ Հավան Վաշինգտոն է եկել Նյու Յորքից․ «Այսօրվա մեր ակցիայի նպատակն է հայտարարել, որ Բենիամին Նեթանյահուն ռազմական հանցագործ է։ Նա այստեղ ցանկալի անձ չէ, իսկ Իսրայելը դարձել է Գազայում պաղեստինցի ժողովրդին շարունակաբար ցեղասպանության ենթարկող պետության»:
Ակցիայի մասնակիցները բողոքում էին Գազայում չդադարող ռազմական գործողոսւթյունների, խաղաղ պաղեստինցիների շրջանում զոհերի աճող թվի և իսրայելցի պատանդների վերադարձը չապահովելու դեմ: Բողոքավորները կոչ էին անում ձերբակալել Նեթանյահուին՝ նրան մեղադրելով ռազմական հանցագործությունների մեջ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ