ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News
Ֆրանսիայի կառավարությունը հաստատել է, որ Մակրոնը, Զելենսկին և Սթարմերը մոտ ապագայում կարող են այցելել Վաշինգտոն։
«Դիտարկվում է հավանականությունը, որ նախագահ Մակրոնը կարող է նախագահ Զելենսկու և իր բրիտանացի գործընկերոջ հետ վերադառնալ Վաշինգտոն», - ասել է Ֆրանսիայի կառավարության խոսնակ Սոֆի Պրիմասը։
Նա նշել է, որ ստույգ տեղեկություն չունի, թե երբ դա տեղի կունենա, բայց ակնկալում է, որ առաջնորդները մոտ ապագայում կայցելեն Վաշինգտոն, և, իր կարծիքով, Ֆրանսիան հանդիպման առաջարկ կանի։
--00—ՅՄ