Փարիզ-2024․ Սերենա Ուիլյամսը քիչ էր մնում ընկներ Սեն գետը Օլիմպիական խաղերի բացման ժամանակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News

foto-serena-uilyams-chut-ne-upala-v-senu-vo-vremya-ceremonii-otkrytiya-olimpiady-2024_1722072024698213311-732x375

Թենիսի կանանց մենախաղի «Մեծ սաղավարտի» 23-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ, ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը տհաճ միջադեպ է ունեցել երեկ՝ հուլիսի 26-ին, Փարիզում (Ֆրանսիա) 2024 թվականի ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ։

Ուիլյամսը իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալի, հայտնի մարմնամարզուհի Նադյա Կոմենեչի և աթլետ Կարլ Լյուիսի հետ նավով նավարկում էր Սենի երկայնքով դեպի Թյուիլերի այգի, որտեղ պետք տեղի ունենար բացման արարողության վերջին մասը։ Նավարկության  ժամանակ մարզիկները հերթով բռնում էին օլիմպիական ջահը։

Ինչ-որ պահի Ուիլյամսը կորցրեց հավասարակշռությունը և մնաց կանգնած Կոմենեչի օգնությամբ, որը պահեց նրան: Սակայն թենիսիստուհին հետո կրկին կորցրեց հավասարակշռությունը, բայց մնաց ոտքի վրա։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ