Փարիզ-2024․ Դավիթ Չալոյանը կանցկացնի իր երկրորդ մենամարտը ՕԽ-ում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News

Chaloyan-750x375

Երևանի ժամանակով օգոստոսի 3-ին, իր Օլիմպիական խաղերի 1/4 եզրափակիչում իր մենամարտը կանցկացնի բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը:

Փարիզի Հյուսիսային արենայում կայանալիք մենամարտում Չալոյանի մրցակիցը Եվրոպայի առաջնության գործող չեմպիոն, Իսպանիայի ներկայացուցիչ Այուբ Ղադֆան է:

Հաղթանակի դեպքում Դավիթը դուրս կգա կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:

Մենամարտը կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերն անց:

Հիշեցնենք, որ ՕԽ-ի մեկնարկում Դավիթ Չալոյանի մրցակիցը Մեծ Բրիտանիան ներկայացնող Օրի Դելիշեսն էր, որին հայ բռնցքամարտիկը հաղթեց 3:2 հաշվով:

--00—ՅՄ