Լայվերի սիրահա՛ր, վեր կաց, ասա, թե քո զիջման կարմիր գիծն ինչքա՞ն է, համաձա՞յն ես՝ ադրբեջանցիները գան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News

Լայվերի սիրահա՛ր, վե'ր կաց, ասա', թե քո զիջման կարմիր գիծն ինչքա՞ն է, համաձա՞յն ես՝ ադրբեջանցիները գան։ Կամ միջանցքի մասին Էրդողանին պատասխանիր, երաշխավորիր, որ ադրբեջանցի զինյալները լքելու են պատերազմից հետո գրաված տարածքները։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

 «Նիկոլն ասում է՝ կեր, խմի ու քեֆ արա, «Արցախը տանք՝ հանգիստ ապրենք»-ի նորացված տարբերակն է։ Երկիրը պատերազմի շեմին է գտնվում, իսկ Փաշինյանը մեկ ամսով արձակուրդ է գնում նախարարների հետ միասին։ «Օդնոկլասնիկի» աֆորիզմներ է գրում, ուրախ-ուրախ մեզ տանում է ինքնաոչնչացման»,- ավելացրեց Մամիջանյանը։ 

Անդևրադառնալով այն քննադատություններին, որ եթե խորհրդարանական ընդդիմությունը չմիանար Սրբազան պայքարին, կարող է հաջողեին, պատգամավորը պատասխանեց․ «Իքիբիրանոց կուսակցությունների հետ առնչություն չունեմ, ի՞նչ պատասխանեմ, թող լավ լինեն, բայզ՝ զգույշ։ Երևանում մեծ քանակությամբ հրապարակներ կան, եթե պայքարի ձևը, հոտը, համը դուրներդ չի գալիս, պայքարեք ձեր պատկերացրած ձևով»։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում:

 

--00—ԱՊ