ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News
2020 թվականի պատերազմից երկար տարիներ առաջ և դրանից հետո ՌԴ-ն ՀՀ-ի անվտանգության երաշխավորն էր, սակայն նա ձախողեց, թիկունք դարձրեց, երբ Ադրբեջանը վերագրավեց ԼՂ շուրջ տարածքները: Այս մասին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձանաժողովի Եվրոպայի և տարածաշրջանայաին անվտանգության համագործակցության ենթահանձնաժողովի նիստում ասել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ' Բրայենը։
«Դա հանգեցրեց հարաբերությունների խիստ խզման, Հայաստանի բնակչության մեծ մասը ցանկանում է ավելի հեռվանալ ՌԴ-ից: Իսկ մենք պայմաններ ենք ստեղծում, որ դա տեղի ունենա»,- ասել է նա:
--00—ՅՄ