ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News
Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը և Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի քաղաքական խորհրդականը հանդիպել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարին:
«ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը և Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցչի քաղաքական խորհրդականը հանդիպել են ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Էդգար Հունանյանին։
Քննարկվել է կողմերի միջև համագործակցության ընդլայնման հարցը», - նշված է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում:
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը գնդապետ Էդգար Հունանյանին շնորհավորել է նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։
--00--ԼՀ