Հայտնաբերվել է կանեփի 8 բույս և մարիխուանայի նմանվող զանգվածով 2 փաթեթ․ ոստիկանների բացահայտումը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

Ոստիկանության Բաղրամյանի բաժնի քրեական հետախույզները հուլիսի 31-ին օպերատիվ տեղեկություն ստացան։ Նույն օրը տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց:

Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում զննություն կատարվեց Վանանդ գյուղի 51-ամյա բնակչի տանն ու կից շինություններում։ Հայտնաբերվեցին կանեփի 8 բույս և մարիխուանայի նմանվող զանգվածով 2 փաթեթ՝ ընդհանուր 355 գրամ քաշով:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն: Հանգամքները պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՅՄ