Աստանայում քննարկվել են թվային օրակարգի ոլորտում հայ-ղազախստանյան համագործակցության հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

l-0x86wh-2048x1193z-0.3838

2024 թ․ օգոստոսի 2-ին կայացել է Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Ղազախստանի թվային զարգացման, նորարարությունների և օդատիեզերական արդյունաբերության նախարար Ժասլան Մադիևի հետ։ Այս մասին տեղեկացնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ղազախստանի միջև տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների, էլեկտրոնային կառավարման ոլորտներում, ինչպես նաև տնտեսության նորարարական ճյուղերում համագործակցության հարցերին։ Տնտեսական համագործակցության հայ-ղազախստանյան միջկառավարական հանձնաժողովի համապատասխան որոշումների իրականացման ընթացքին առնչվող քննարկումների շրջանակներում մտքեր են փոխանակվել հետագա քայլերի մասով։

Երկկողմ համագործակցության առաջմղման համատեքստում ընդգծվել է պարբերաբար փոխայցելությունների և հանդիպումների կարևորությունը, այդ թվում՝ Երևանում և Աստանայում նախատեսվող միջազգային համաժողովների եզրույթներին։

--00—ՅՄ