ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը հեռացավ ղազախական «Աստանայից»։ 31–ամյա ֆուտբոլիստը շնորհակալություն է հայտնել իր նախկին թիմին ու մաղթել հաջողություն։
«Շնորհակալություն «Աստանային» 2 տարիների համար։ Հպարտ եմ, որ ներկայացնում էի այս ակումբը։ Շնորհակալություն թիմակիցներիս, մարզչական շտաբին ու բժշկանան անձնակազմին։ Մաղթում եմ հաջողություն ու հաղթանակներ։ Կհանդիպենք կանաչ դաշտերում»,- գրել է հայ ֆուտբոլիստը սոցցանցերում։
Կամո Հովհաննիսյանը 2022 թվականից էր խաղում «Աստանայում»։ Օրեր առաջ «Աստանայից» հեռացել էր նաև Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը։
--00—ՅՄ