Իրանի հարվածների վախը կաթվածահար է արել Իսրայելը, 50 տարի առաջ այդպես չէր կարող լինել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

ստ.jp

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իսրայելի ստեղծումն անհավանական երևույթ էր: Դա հսկայական ջանքեր, տրամաբանության բոլոր կանոնների դեմ ջանքեր էր պահանջում, ու եթե արդար լինենք, հերասական ու անհավանական նախաձեռնություն էր:

Անապատի մեջ հավաքել տարբեր լեզուներով խոսող, տարբեր մշակույթներ կրող, անգամ տարբեր ռասանների մարդանց, ու, անգամ զրոյից, ստեղծել լեզու, դա բոլոր կանոնների դեմ էր:

Իսրայելը ստեղծել են միսիոնների մի սերունդ, որոնք ամեն օր վտանգների տակ են ապրել, քրտնաջան աշխատանքի միջոցով անապատը դերձրել են գյուղատնտեսական խորոշ արդյունահանող, հզոր ռազմա-արդյունաբերական համալիր են ստեղծել, որոշ ոլորտներում դառնալ համաշխարհային առաջատար:

Կարճ ասած, այդ ամենը միսիոններների սերունդն է կառուցել: Սակայն հիմա այլ սերունդ է գալիս: Իսրայելի նոր սերունդն այդ պետությունն անհավանական ջարքերով ստեղծողները չենք, նրանք այդ աշխատանքի վայելողներն են, ու, արդյունքում, փոխվում է մտածողությունն ու աշխարհայացքը: Իրանի հարվածների վախը կաթվածահար է արել Իսրայելը, 50 տարի առաջ այդպես չէր կարող լինել:

Նման մի բան մենք տեսնում ենք այսօրվա Հայաստանում»:

 

--00--ԼՀ