Մեքսիկան մերժել է Պուտինին այցի ժամանակ ձերբակալելու՝ Ուկրաինայի դիմումը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

putin

Մեքսիկայի նախագահը մերժել է Ուկրաինայի դիմումը՝ ձերբակալել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, եթե նա ժամանի պետության նոր ղեկավարի երդմնակալությանը, որի տեղի է ունենալու այս տարվա հոկտեմբերին: Այս մասին հայտնում է Reuters-ը: 

«Մենք չենք կարող դա անել: Դա մեր գործը չէ», - այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը։

Հիշեցնենք, որ Ուկրաինան Մեքսիկային խնդրել է ձերբակալել Պուտինին, եթե նա հոկտեմբերի 1-ին մասնակցի ընտրված նախագահ Կլաուդիա Շեյնբաումի երդմնակալության արարողությանը։ 

--00—ՅՄ