Իլոն Մասկը Spaces հարթակում զրուցել է Դոնալդ Թրամփի հետ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News

տտ.p

Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը, իրեն պատկանող X սոցիալական հարթակում զրուցել է ԱՄՆ հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

Տեխնիկական խնդիրների պատճառով նրանց զրույցը սկսվել է 40 րոպեից ավելի ուշացումով։ Թրամփը և Մասկը զրույցել են շուրջ 2 ժամ՝ քննարկելով ներգաղթը, կլիմայի փոփոխությունը, ԱՄՆ տնտեսությունը, Փենսիլվանիայում նախընտրական հանրահավաքի ժամանակ նախկին նախագահի դեմ իրականացված մահափորձը և բազմաթիվ այլ հարցեր։ Թրամփը նաև քննադատել է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարիսին։

Ըստ Մասկի՝ զրույցի նպատակն էր այն, որ անկախ քվեարկողները, որոնք դեռ որոշում չեն կայացրել, կողմնորոշվեն, թե ում օգտին են քվեարկելու նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում։ 

Թրամփն ասել է, որ ներքին սպառնալիքներն ավելի վտանգավոր են, քան արտերկրից, մասնավորապես՝ Չինաստանից և Ռուսաստանից եկող սպառնալիքները։ Նա նաև համարում է, որ Վաշինգտոնը չպետք է թույլ տա, որ Ռուսաստանի և Չինաստանի շահերը համընկնեն։ 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00--ԼՀ