ԱՄՆ այս ընտրությունները կլինեն վերջինը, եթե Թրամփը պարտվի․ Մասկ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

28615904_0_0_1601_901_1920x0_80_0_0_105e5ade40181c4a3160a003cdcf2d5c

Նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրությունները կարող են վերջինը լինել ԱՄՆ-ի համար, եթե հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը պարտվի։ Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է Իլոն Մասկը։

«Շատ քչերն են գիտակցում, որ եթե Թրամփը չընտրվի, սա կլինի վերջին ընտրությունները: Նա սպառնալիք չէ ժողովրդավարության համար, այլ միակը, ով կարող է փրկել այն», - գրել է նա՝ նշելով, որ եթե դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը հաղթի նախագահական ընտրություններում, ապա անօրինական ներգաղթյալները կշարունակեն ժամանել և աստիճանաբար ձեռք բերել քաղաքացիություն և ընտրելու իրավունք հաջորդ ընտրություններում։

--00—ՅՄ