ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News
ՆԳ նախարարության ոստիկանության նախաձեռնությամբ՝ օգոստոսի 9-ին Հայ օգնության ֆոնդի երեխաների պաշտպանության կենտրոնի երեխաներն այցելել են Սևանա լիճ։
ՆԳՆ ՀԱԱԳՎ Անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության ծառայողների ուղեկցությամբ երեխաները շրջել են առափնյա տարածքում, լողացել լճում, ծանոթացել Ջրային պարեկային ծառայության նավերին։
Երեխաներին ներկայացվել են ջրային գոտիներում անվտանգության պահպանման կանոները։
--00—ՅՄ