ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Իսրայելին 20 մլրդ դոլարի սպառազինության վաճառքին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

Screenshot_33

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հավանություն է տվել Իսրայելին 20 միլիարդ դոլարի սպառազինության խոշոր խմբաքանակի հնարավոր վաճառքին, այդ թվում՝ հիսուն F-15 կործանիչ, փոխադրամիջոցներ, միջին հեռահարության հրթիռներ և զինամթերք` տանկերի ու ականանետների համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Պենտագոնի պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության գործակալությունը: 

«ԱՄՆ-ն հանձնառու է Իսրայելի անվտանգությանը, և մեր ազգային շահերի համար կենսական նշանակություն ունի օգնել Իսրայելին՝ զարգացնելու իր ներուժը և ուժեղ ու պատրաստ պահելու ինքնապաշտպանության համար: Առաջարկվող վաճառքը համապատասխանում է այս նպատակներին», - ընդգծվում է հաղորդագրության մեջ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ