ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News
Պերճանքի իրեր արտադրող ֆրանսիական LVMH (LVMH Moet Hennessy Louis Vuitton) ընկերության սեփականատեր Բեռնար Առնոն լքել է աշխարհի ամենահարուստ մարդկանց եռյակը և զբաղեցրել չորրորդ հորիզոնականը՝ տեղը զիջելով Մարկ Ցուկերբերգին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վկայում են Bloomberg Billionaires Index (BBI) վարկանիշային աղյուսակի տվյալները:
Առնոյի կարողությունը կազմում է 185 մլրդ դոլար։ Երրորդ դիրք է բարձրացել META-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը, որի կարողությունը գնահատվում է 188 մլրդ դոլար: Մեկ օր առաջ Առնոյի և Ցուկերբերգի կարողությունը կազմում էր համապատասխանաբար 184 և 183 միլիարդ դոլար, հետևում է Bloomberg-ի տվյալներից։ Այսպիսով, Առնոն լքում է աշխարհի ամենահարուստ մարդկանց եռյակը՝ իր տեղը զիջելով ամերիկացի ձեռնարկատերերին։
Երկրորդ տեղն առաջվա պես զբաղեցնում է ամերիկյան Amazon ընկերության հիմնադիր և նախկին ղեկավար Ջեֆ Բեզոսը. նրա հարստությունը գնահատվում է 193 միլիարդ դոլար։ Իսկ առաջատարը մնում է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը, որի կարողությունը կազմում է 235 միլիարդ դոլար։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ