ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News
Օգոստոսի 14-ին ՆԳ նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել էր զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների այց Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն՝ ծանոթանալու ՊՈԱԿ-ի գործունեությանը և «Գառնի» սեյսմիկ կայանի աշխատանքին։
Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունում տեղի է ունեցել ծառայության տնօրեն Սոս Մարգարյանի ասուլիսը։
Նա ներկայացրել է կենտրոնի գործունեությունը, անդրադարձել տարածաշրջանի սեյսմոակտիվ իրավիճակին, այդ թվում՝ Հայաստանի սեյսմիկ խոցելիության, բնակֆոնդի հետ կապված ռիսկերին։
Սոս Մարգարյանն անդրադարձել է նաև տարածաշրջանում գրանցված երկրաշարժերին, դրանց հաճախականությանը, պատասխանել լրագրողների հարցերին։
ԶԼՄ ներկայացուցիչները շրջել են Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունում։ Տվյալների հավաքման օպերատիվ մշակման բաժնում ծանոթացել են երկրաշարժերի վերաբերյալ առաջնային տեղեկատվության հավաքագրման, վերլուծման, հաղորդման շուրջօրյա աշխատանքին։ Ներկայացվել են նաև դիտացանցի, չափիչ սարքավորումների և դիտակայանների աշխատանքի վերաբերյալ մանրամասներ։
Ծառայության դիտարանի թունելում լրագրողները ծանոթացել են «Գառնի» սեյսմիկ կայանի, թեքաչափի և դեֆորմոգրաֆ սարքի աշխատանքին։
--00—ՅՄ