Թուրքիայում անտառային հրդեհների պատճառով բնակիչներին կոչ են արել ավելի զգույշ լինել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

դ.pn

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը բնակիչներին կոչէ արել անտառային հրդեհների պատճառով ավելի զգույշ լինել ևկանխել դրանց առաջացումը, ինչպես նաև հետևել իշխանությունների նախազգուշացումներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ջևդեթ Յըլմազն այս մասին գրել է X-ի իրմիկրոբլոգում: 

«Ծայրահեղ շոգը, ցածր խոնավությունը ևուժեղ քամիները հրդեհի չափազանց մեծ վտանգ են ստեղծում: Այս ընթացքում որպես հասարակություն մեր պարտականությունն էհեռու մնալ ցանկացած գործողությունից, որը կարող էհանգեցնել հրդեհի»,-գրել էՅըլմազը:

Ավելի վաղ գյուղատնտեսության ևանտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումակլին հայտարարել էր, որ անտառային հրդեհների վտանգը երկրում կմնա առաջիկա երեք օրվա ընթացքում։ 

Թուրքական լրատվամիջոցների հաղորդում են, որ Իզմիրում բռնկված անտառային հրդեհն արդեն հասել էբնակելի թաղամասեր, թուրքական իշխանություններին դեռևս չի հաջողվել կառավարել այն ուժեղ քամու պատճառով։

--00—ԼՀ