ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հայտնել է, թե ով է լինելու թիմի նոր ավագը պաշտպան Սերխի Ռոբերտոյի հեռանալուց հետո։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Սերխի Ռոբերտոն օգոստոսին հայտարարեց «Բարսելոնայից» հեռանալու մասին: Նրա պայմանագիրն ակումբի հետ ավարտվել էր հուլիսին։
«Մարկ-Անդրե տեր Շտեգենը կլինի մեր նոր ավագը: Հաջորդ շաբաթ մենք կքվեարկենք մնացած ավագների օգտին»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:
Տեր Շտեգենը «Բարսելոնայում» հանդես է գալիս արդեն 10 տարի։ Նա կատալոնական թիմի կազմում անցկացրել է 413 հանդիպում։
--00—ԼՀ