Արտակ Զաքարյանը բանաստեղծությամբ է պատասխանել Նիկոլ Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

1

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը բանաստեղծությամբ է պատասխանել Նիկոլ Փաշինյանին, որը նույնպես նույն ժանրով առավոտյան գրել էր «Իրական Հայաստանի» մասին: Զաքարյանի հրապարակած պատասխանը՝ ստորև․

«Հայաստա՛ն աշխարհ, հայրենի՛ երկիր,

Դավաճաններդ թշնամիքիդ հետ՝ քեզ շատ են ատել,
Քեզ շատ են մատնել ու մասնատել,
Բայց դեռ կանգուն ես ու պիտի լինես,
Քո հերոսների ու կամոքն Աստծո՝
Դեռ պիտի հառնես:
Օտարին ծառա ու թուրքերին հարճ,
Նազիր, վեզիրքդ՝ փողոցից ելած,
Քո Արցախ ոգին քեզնից կտրեցին,
Հեշտ ուրացան ու թշնամուդ տվին:
5000 ու բյուր բալեքիդ լուսին,
Մատաղ արեցին «փառքին» իրենց սին,
Որ պահեն թուրքի յաթաղանը նենգ,
Քո բազմաչարչար, բայց ամուր ուսին:
Չհանձնվե՛ս Հայաստան իմ վեհ,
Քո նոր սերունդը՝ ժամին իր պատեհ,
Սրբելու է այս խայտառակությունը,
Աշխարհն էլ կրկին տեսնելու է,
Հայի ու Հայաստանի երջանկությունը:»։
 
Հիշեցնենք, որ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսաուղերձ էր զետեղել, որում նշել էր․ «Ես այն կարծիքին եմ, որ քաղաքական հայեցակարգերը պետք է ստանան գեղագիտական արտահայտություն, և ահա իրական Հայաստանի 29743 քկմ-ի՝ «Հայրենիքը պետություն է» հայեցակարգի՝ Հայաստանի Հանրապետության մասին մտորումներում գրեցի այս բանաստեղծությունը, որը հիմա Ձեզ համար կկարդամ, բանաստեղծությունը կոչվում է՝ «Իրական Հայաստան՝ Հայաստանի Հանրապետություն», իսկ տեսագրությանը կից հրապարակել հիշյալ բանաստեղծությունը։


 

 --00—ԱՊ