ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News
Այսօր կարելի է ականատես լինել դառնալ հետաքրքիր աստղագիտական իրադարձության՝ սուպեր կապույտ լուսնի:
Բյուրականի աստղադիտարանից հայտնում են, որ այս երևույթը միավորում է երկու եզակի երկնային իրադարձություններ՝ գերլուսին և կապույտ Լուսին, որն իր գագաթնակետին կհասնի Երևանի ժամանակով 22։25֊ին։
Չնայած անվանը, Լուսինն իրականում կապույտ չի երևա։ Կապույտ Լուսինն հիմնականում վերաբերում է մեկ օրացուցային ամսվա ընթացքում երկու լիալուսինների առաջացմանը։
--00—ՅՄ