ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News
Իշխանությունը մեզ ծաղրում է, երկիրը կործանվում է, իսկ Պն, ԱԳ նախարարները կառավարության նիստին երկրի ղեկավարի հետ մեղվաբուծությունից ու եղջերավոր անասուններից են խոսում։ Այս ամենն արվում է մեզ թմրեցնելու համար, իսկ թշնամին խոսում է «Արևմտյան Ադրբեջանի» մասին։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց բանաստեղծ Հուսիկ Արան։
Անդրադառնալով Բելառուսի նախագահի՝ հայերի մասին կոպիտ հայտարարությանը, բանաստեղծը նշեց, որ Լուկաշենկոն ասաց այն, ինչ մտածում են շատերը, մենք այլևս ոչ մեկին չենք հետաքրքրում։
Ինչ վերաբերում է ՌԴ-ից հնչող հայտարարություններին՝ բանակցությունները շարունակել նոյեմբերի 9-ի փաստաթղթի հիման վրա, ապա բանաստեղծը նկատեց․ «Պարո'ն Պուտին, մեռած փաստաթուղթ է «նոյեմբերի 9-ը», բոլոր կետերը խախտվել են, ո՞ւր է Լաչինի միջանցքը, հիմա ուզում եք միայն այդ կետը կատարվի՞, այդ փաստաթուղթն այլևս գոյություն չունի»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:
--00—ԱՊ