Միրզոյանը Իրանի ԱԳՆ-ի հետ զրույցում բարձր է գնահատել ՀՀ ինքնիշխանության մասով Իրանի դիրքորոշումը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

df

Օգոստոսի 23-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Արարատ Միրզոյանը շնորհավորել է իր Սեյեդ Աբբաս Արաղչիին ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել նոր կարևոր առաքելության մեջ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր՝ ընդգծելով բարեկամական կապերի, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ամուր գործընկերության հետագա ամրապնդման ուղղությամբ շարունակական ջանքեր գործադրելու երկուստեք պատրաստակամությունը: Անդրադարձ է կատարվել առաջիկա ծրագրերին:

ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության անխախտելիության առնչությամբ ԻԻՀ հաստատուն դիրքորոշումը:

 

--00—ԱՊ