ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News
Իրանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները քննարկում են ունեցել Արաքս գետի վրա նոր կամուրջ կառուցելու վերաբերյալ։
Պաշտոնական այցով Երևանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին և ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը քննարկել են Արաքս գետի վրա նոր կամուրջ կառուցելու հարցը։ Այս մասին այսօր Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում նշեց իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։
«Այն կդյուրացնի բեռնափոխադրումները»,- մասնավորապես նշել է Աբբաս Արաղչին։
--00—ԱՊ