ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News
Ռուսաստանցի տիտղոսակիր գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան Հայաստանի հավաքականի կազմում նորամուտը կնշի պատանեկան Գրան պրիի հինգերորդ փուլում, որը կանցկացվի Լեհաստանի Գդանսկ քաղաքում սեպտեմբերի 25-28-ը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իր աղբյուրին։
Այս պահին հայտնի չէ, թե 15-ամյա գեղասահորդուհին Լեհաստանում կայանալիք Գրան պրիից հետո որ մրցաշարին կմասնակցի:
--00—ՅՄ