ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News
Լեհաստանը թույլ չի տվել Ռուսաստան մեկնող Սլովակիայի խորհրդարանական պատվիրակության ինքնաթիռն անցնի իր օդային տարածքով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սլովակիայի խորհրդարանի փոխխոսնակ Անդրեյ Դանկոն։
«Ես հենց նոր իմացա, որ Լեհաստանը մեզ թույլ չի տալիս ուղիղ չվերթ իրականացնել, ուստի մենք շրջելու ենք Գերմանիայով: Ես չեմ հասկանում Լեհաստանի այս մոտեցումը, բայց ամեն դեպքում ես դա ընդունում եմ որպես իրականություն»,- ասել է Դանկոն Բրատիսլավայի օդանավակայանում։
--00—ՅՄ