ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News
Լեհ զինվորականները պատահաբար հակատանկային ականներ են ուղարկել IKEA-ի պահեստ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Պոզնանի շրջանային դատախազության ներկայացուցչին։
«Չորս լեհ զինվորի մեղադրանք է առաջադրվել իրենց պարտականությունները կատարելիս անփութության համար: Հուլիսին բանակը կորցրել է 240 հակատանկային ականի հետքը, որոնք հետագայում հայտնաբերվել են գնացքի վագոնում՝ շվեդներին պատկանող կահույքի մանրածախ առևտուր իրականացնող IKEA-ի պահեստի մոտ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես պարզաբանել է դատախազության ներկայացուցիչը, կասկածյալներին սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում։
Զինվորներից ոչ ոք իր մեղքը չի ընդունել։
--00—ՅՄ