ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News
Իսրայելի իշխանությունները նախապես տեղեկացրել են ԱՄՆ-ին կիրակի վաղ առավոտյան Լիբանանին հասցված հարվածների մասին, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյային։
«Միացյալ Նահանգները նախապես տեղեկացված են եղել հարվածի մասին»,- աղբյուրի խոսքերն է մեջբերում պորտալը։
Ըստ պորտալի զրուցակցի՝ Իսրայելը «միայնակ է գործում» լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման դեմ, բայց «լիարժեք համաձայնեցված Միացյալ Նահանգների հետ»։
Հիշեցնենք՝ «Հեզբոլլահ» շարժումը և Իսրայելը կիրակի օրը փոխանակվել են հրթիռային հարվածներով։ «Հեզբոլլահ»-ը հայտնել է, որ արձակվել է ավելի քան 320 հրթիռ և տասնյակ անօդաչու թռչող սարքեր՝ թիրախավորելով ընդհանուր առմամբ 11 իսրայելական ռազմական օբյեկտներ, այդ թվում՝ օկուպացված Գոլանի բարձունքներում:
Իսրայելի օդուժը տասնյակ ռազմական ինքնաթիռներ է տեղակայել հարավային Լիբանանը հարվածելու համար՝ կոչ անելով խաղաղ բնակիչներին լքել վտանգավոր տարածքը:
--00—ՅՄ