Դամասկոսի և Անկարայի մերձեցման հարցում դեռևս առաջընթաց չկա՝ չնայած միջնորդ երկրների ջանքերին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

photo_2024-08-25_18-14-31

Դամասկոսի և Անկարայի մերձեցման հարցում դեռ որևէ առաջընթաց չկա, չնայած միջնորդ երկրների ջանքերին։ Այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը։

«Ռուսաստանը, Իրանը և Իրաքը հանդես եկան Թուրքիայի հետ հաշտեցման նախաձեռնություններով, և մենք դրականորեն արձագանքեցինք դրանց, սակայն, չնայած միջնորդների անկեղծությանը, առաջընթաց չկա», - ասել է նա։

Ասադը հերքել է այն պնդումները, թե Սիրիան, ըստ որոշ աղբյուրների, պատրաստ չէ հարաբերությունների լիարժեք կարգավորմանը մինչև իր տարածքից թուրքական ուժերի դուրսբերումը, սակայն նշել է, որ կարևոր է հստակ ուրվագծել կողմերի միջև մերձեցման փուլերը։

--00—ՅՄ