Բախվել են «Toyota»-ն ու «Jeep Compass»-ը. վիրավորներից մեկը Վաղաշենի մանկապարտեզի տնօրենն է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

photo_2024-08-25_20-44-13

Այսօր՝ օգոստոսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 63 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 59-ամյա Ղարիբ Ավետիսյանի վարած «Toyota» մակնիշի և 36-ամյա Դավիթ Դավթյանի վարած «Jeep Compass» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Jeep»-ի ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ 31-ամյա Քրիստինա Մարտիրոսյանն ու 71-ամյա Մհեր Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Ք. Մարտիրոսյանը Գեղարքունիքի մարզի Վաղաշեն բնակավայրի մանկապարտեզի տնօրենն է։ Բախման հետևանքով էլ «Jeep»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ