ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, Եգիպտոսի և Հորդանանի ԱԳ նախարարների հետ զրույցում ընդգծել է Իսրայելի վրա Իրանի հարձակումից հետո Մերձավոր Արևելքում հետագա էսկալացիայից խուսափելու անհրաժեշտությունը։
«Պետքարտուղար Բլինքենը և արտաքին գործերի նախարարը (Եգիպտոս – խմբ.) ընդգծել են էսկալացիայի կանխարգելման և դիվանագիտական ջանքերի (կարևորությունը) համակարգելու կարևորությունը», - ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:
--00—ՅՄ