ՄԻՊ-ը շարունակում է ստանալ բողոքներ․ լուրջ հետևանքների հանգեցնող խնդիրներին դեռևս լուծում չի տրվում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News 

fb7eb4ae56e1b419358d8fbca2e6e7c2

Վերջին ամիսներին Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, թեժ գծին ստացված զանգերի, ինչպես նաև սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների հիման վրա նախաձեռնված ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման հաճախակի ընդհատումների, ինչպես նաև ՀՀ տարբեր բնակավայրերում տեղակայված հանրային սննդի, զվարճանքի և ժամանցի կետերում հնչող բարձր երաժշտության, աղմուկով ուղեկցվող շինարարական աշխատանքների վերաբերյալ խնդիրներն ավելի են սրվել:

Այս առումով խիստ մտահոգիչ է այն, որ տևական ժամանակ Պաշտպանի կողմից բարձրացվող և լրջագույն բացասական հետևանքների հանգեցնող խնդիրներին դեռևս լուծում չի տրվում: 

Հարկ է ընդգծել, որ նշված ոլորտներում պետությունն ունի կոնկրետ պարտավորություններ ինչպես նշված խնդիրների հաղթահարման պատշաճ կառուցակարգեր մշակելու, այնպես էլ դրանք հետևողականորեն իրացնելու տեսանկյունից:

Այս խնդիրներն ունեն հրատապ լուծման անհրաժեշտություն և Մարդու իրավունքների պաշտպանը հետևողական է լինելու դրանց ամբողջական լուծման հարցում։

Թեմայի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարություններից մի քանիսին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝

✅ Պաշտպանը շարունակում է ստանալ բողոքներ՝ հանրային սննդի, զվարճանքի և ժամանցի կետերից հնչող բարձր երաժշտության, ինչպես նաև աղմուկով ուղեկցվող շինարարական աշխատանքների վերաբերյալ՝ 

https://ombuds.am/am/site/ViewNews/3026

✅ Պաշտպանը ստանում է դիմում-բողոքներ առա այն, որ ՀԵՑ-ն ու «Վեոլիա ջուր»-ն իրենց կողմից մատուցվող ծառայությունները պատշաճ չեն իրականացնում

--00—ՅՄ