ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News
Կայացավ Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի երեք հանդիպում։ Երեք ակումբ նվաճեց հիմնական փուլի ուղեգիր։
Պրահայի «Սպարտան» հաղթահարեց շվեդական «Մալմյոյի», «Զալցբուրգը»՝ Կիևի «Դինամոյի», իսկ «Յանգ Բոյսը»՝ «Գալաթասարայի» արգելքը։
Հիշեցնենք, որ 2024/25 մրցաշրջանից սկսած ՉԼ-ում հանդես կգա 36 ակումբ և մրցաշարը կանցկացվի «շվեյցարական համակարգով»․ 8 խմբերին՝ 4 թիմերով, կփոխարինի մեկ միասնական մրցաշարային աղյուսակը։
Արդեն հայտնի են հիմնական փուլի մասնակից 36 թիմերից 32-ը։ Այդ թիմերն են․
Մանչեսթեր Սիթի / Արսենալ / Լիվերպուլ / Աստոն Վիլա
Ռեալ Մադրիդ / Բարսելոնա / Ատլետիկո / Ժիրոնա
Ինտեր / Միլան / Յուվենտուս / Ատալանտա / Բոլոնիա
Բայեր / Շտուտգարտ / Բավարիա / Լայպցիգ / Բորուսիա Դ․
ՊՍԺ / Մոնակո / Բրեստ
ՊՍՎ / Ֆեյենորդ
Սպորտինգ / Բենֆիկա
Զալցբուրգ / Շտուրմ
Յանգ Բոյս
Սպարտա Պրահա
Բրյուգե
Սելթիկ
Շախտյոր։
Աղբյուրը՝ Armsport.am:
--00—ՅՄ